‘Ֆրանսիայում շունը կանխել է տիրուհու ինքնասպանության փորձը’

800

Ֆրանսիայում հավատարիմ հովվաշունը տիրուհուն խանգարել է ինքնասպանություն գործել՝ կրակոցի պահին ցատկելով հրացանի վրա: Ամենայն հավանականությամբ, կենդանին զգացել է մոտալուտ աղետը, երբ տեսել է , թե ինչպես է տիրուհին այգում փորձարկում զենքը, այնուհռտև ինքն իր կողմն ուղղում, գրում է Le Point պարբերականը:

«Այն պահին, երբ կինը քաշել է ձգանը, շունը ցատկել է հրացանի վրա՝ շեղելով կրակոցի հետագիծը»,- հայտնել են ոստիկանության աշխատակիցները: Ըստ լրագրողների կինը փորձել է կրակել իր պարանոցին կամ սրտին, բայց շան շնորհիվ ընդամնեը կրծքավանդակի աննշան վնասվածք է ստացել:

Նախորդ հոդվածը‘Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդի կարիերան վտանգվել է Չավեսի մահվան պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Տեր-Պետրոսյանը խնդիր չունի հանդիպելու Ծառուկյանի հետ ‘