‘Ֆրանսիայում վստահեցնում են՝ Եվրո-2016-ի ժամանակ կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները’

1347

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը պատմել է, թե ինչպես է երկիրը պատրաստվում ամռանն անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։

-Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի, որ Եվրո-2016-ն անցնի լավագույն պայմաններում։ Երկրում արդեն ներդրվում է բոլոր օբյեկտների պաշտպանության նոր զանգվածային գործողությունը, որը կոչվում է «Սանտինել»։ Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները Եվրոպայի առաջնության անվտանգությունն ապահովելու համար։

Ահաբեկիչների նպատակը երկրի գործունեության, բնականոն կյանքի ապակայունացումն է, նրա սոցիալական կյանքը, ժողովրդավարության գոյությունը խանգարելը, բայց պետք է շարունակել ապահովել երկրի նորմալ կյանքը։ Հենց այդ պատճառով էլ Եվրո-2016-ը պետք է տեղի ունենա,-ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ահաբեկչական գործողություններ էին տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, իսկ անցյալ տարվա նոյեմբերին՝ Փարիզում։

Նախորդ հոդվածը‘Օբամա. «Չկարողացա աղջիկներիս համար Մեսսիի հետ հանդիպում կազմակերպել»’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կարող է փոփոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը’