‘Ֆրանսիան կընդունի Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող դեսպանին ‘

921

Ֆրանսիայի իշխանությունները կընդունեն Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ներկայացնող դեսպանին, հաղորդում է France Press-ը: Ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը ճանաչել է ընդդիմադիր կոալիցիան՝ որպես Սիրիայի անցումային կառավարություն:

«Ֆրանսիայում Սիրիայի դեսպանին կնշանակի կոալիցիայի նախագահը», — լրագրողներին ասել է Օլանդը Սիրիայի ազգային ընդդիմության կոալիցիայի եւ հեղափոխական ուժերի ղեկավար Մուազ ալ-Հաթիբի հետ հանդիպումից հետո:

Ըստ աղբյուրի, նոր դեսպանը կլինի Մոնզիր Մախուսը, որչը մինչ այդ Սիրիայի ընդդիմադիր զգային խորհրդի արտաքին կապերի պատասխանատուն էր:

 

 

Նախորդ հոդվածը‘Բաքվի ոստիկանությունը ցրել է ընդդիմադիրների ցույցը ‘
Հաջորդ հոդվածը‘«Ազատության քայլերթ»՝ հանուն առանց քաղբանտարկյալների Հայաստանի’