‘Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ձեռնպահ մնալ հակասական հայտարարություններից’

880

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ձեռնպահ մնալ հակասական հայտարարություններից`վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armռnie-ին, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը`մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև լարվածության սրման ռիսկերը, մասնավորապես`Նախիջևանի հետ սահմանին հայ զինվորների մահից հետո:

Նրա խոսքով, պաշտոնական Փարիզը`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, մասնակցում է միջնորդական առաքելությանը`հաշտեցման ուղիներ գտնելու նպատակով:

Այս համատեքստում Ֆաբիուսը հիշեցրել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ`բանակցային գործընթացում առաջընթացի ձեռքբերման նպատակով:

Նշենք, որ տարածաշրջան այցի ընթացքում Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիւեին հանդիպել Փարիզում`կառուցողական երկխոսություն սկսելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Կիևյան կամրջի տակ 24-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Գրիգորյանը՝ Իրաքում Հայաստանի դեսպան’