‘Ֆրանսիան մեկնարկեց Հոնդուրասի ջախջախումով (տեսանյութ)’

942

Ֆրանսիացիները հաշվի մեջ առաջ անցան առաջին խաղակեսի վերջին, երբ Բենզեման իրականացրեց 11-մետրանոց հարվածը: . Միաժամանակ, տուգանային հրապարակում խաղի կանոնները խախտելու համար երկրորդ  դեղին քարտն ստացավ  Պալասիոսը,  և Հոնդուրասը մնաց 10  հոգով: 

«Երեքգույնանիները» հաշիվը կրկնապատկեցին երկրորդ խաղակեսի սկզբին. գնդակը Բենզեմայի հարվածից հետո կպավ դարպասաձողին և Վալյադարեսի անփույթ խաղի հետևանքով  հատեց դարպասային գիծը: 

Վերջնական արդյունքը հաստատեց նույն Բենզեման, որը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը: Վերջնական հաշիվը՝  3:0 оգուտ Ֆրանսիայի:. 

 

Գոլեր. Բենզեմա՝ 45 (1:0), Վալյադարես՝ 48 (2:0, ինքնագոլ), Բենզեմա, 72 (3:0):

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիան դժվարին պայքարում հաղթեց Էկվադորին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին փորձել է ցած նետվել Հրազդանի կամրջից’