‘Ֆրանսիան մեկ օրով փակում է դեսպանատներն ու մշակութային կենտրոնները 20 երկրում’

1042

Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիան աշխարհի գրեթե 20 երկրներում  մեկ օրով  կփակի դպրոցները, դիվանագիտական ներկայացուցչությունները, մշակութային կենտրոնները, հաղորդում է  France-Presse գործակալությունը: Այդ միջոցառումները կապված են սեպտեմբերի 19-ին ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու հետ: Ֆրանսիացիները մտահոգված են մահմեդական երկրներում սեփական քաղաքացիների անվտանգությամբ: Թե հատկապես որ երկրներում կփակվեն դեսպանատները և դպրոցները՝ պարզ չէ, սակայն Ֆրանսիայի  արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ խոսքը վերաբերում է «բոլոր երկրներին, որտեղ կարող են խնդիրներ ծագել»: Ըստ երևույթին՝ նախարարը  նկատի ունի  Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մահմեդական երկրները: Հատկապես սեպտեմբերի 21-ին՝ ուրբաթ օրը դեսպանատները փակելու որոշումը, ամենայն հավանականությամբ, թելադրված է նրանով, որ ավանդույթի համաձայն՝  բողաքական տրամադրությունները մահմեդական երկրներում հենց շաբաթվա այդ օրն են հասնում իրենց գագաթնակետին, երբ ուրբաթօրյա ընդհանուր աղոթքից հետո  մարդիկ փողոց են դուրս գալիս՝ այս կամ այն երևույթի նկատմամբ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիական հումորային Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ:

Նախորդ հոդվածը‘«Արցախ» մարզական ակումբի թիմը՝ միջազգային մրցաշարի հաղթող ‘
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Հայաստանում նախագահի մեկ պաշտոն է, և պարտադիր չի, որ բոլորը նախագահ աշխատեն ‘