‘Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում արյունալի միջադեպերի ավելացմամբ’

913

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի ս.թ. օգոստոսի 4-ի հայտարարությունը.

 «Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար» :

Նախորդ հոդվածը‘ՓՊ. Վարույթն իրականացնող մարմինը խախտել է ՀՀ քրեադատավարական սկզբունքները’
Հաջորդ հոդվածը‘Երեկ հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել. ԼՂՀ ՊՆ’