‘Ֆրանսիան շուտով շրջանառության մեջ կդնի Եղեռնի ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ’

897

Առաջիկա ամիսներին Ֆրանսիայի կառավարությունը շրջանառության մեջ պետք է կդնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ` նախագահական քարոզարշավի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ստանձնած պարտավորությանը համապատասխան: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Monde» թերթը:

Աղբյուրը նշում է, որ դիվանագիտական նկատառումներով պաշտոնական ոչ մի հայտարարություն չի լինի մինչև Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա այցը, որը նախատեսվում է 2014 թվականի հունվարի վերջին: Միևնույն ժամանակ թերթը գրում է, որ  հայտարարությունը կարող է արվել չորս ամիս անց, 2014 թվականի մայիսին Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցի ընթացքում: Ըստ աղբյուրի, այս տեղեկատվությունը հաստատվել է դեկտեմբերի 16-ին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին: Աղբյուրի համաձայն, սա թույլ կտա օրինագիծն ընդունել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների ընթացքում, այսինքն` 2015 թվականի ապրիլին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել էր ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը մեկ տարվա ազատազրկում կամ 45000 եվրո տուգանք էր նախատեսում ցեղասպանության փաստը ժխտելու համար: 2012 թվականի փետրվարին, ըստ որոշ վերլուծաբանների, թուրքական լոբբինգի ճնշման ներքո, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց օրինագիծը:

Դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեկկի հայտը` սխալ համարելով շվոյցարական դատարանի վճիռը: Շվեյցարիայի դատարանի վճռով 2007-ն Փերինչեկը դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստը հրապարակաբվ ժխտելու համար:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ը սկսել է ուսումնասիրել ԱԺ չորս խմբակցությունների դիմումը’
Հաջորդ հոդվածը‘Ռ. Նազարյանի հիմնարկը հավանություն է տվել «Հայռուսգազարդի»` $92 մլն ներդրումային ծրագրին’