Ֆրանսիան ուժեղ էր Նիդեռլանդներից, Ավստրիան՝ Ադրբեջանից, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

255

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին տուրի հանդիպումներն անցկացրին B, E, F եւ G խմբերում ընդգրկված թիմերը։

B խմբում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Գրիզմանի, Ուպամեկանոյի գոլերի եւ Մբապեի դուբլի շնորհիվ 4:0 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների հավաքականին։

Հունաստանի թիմը խնդիրներ չունեցավ Ջիբրալթարի հետ արտագնա խաղում՝ 3:0:

Е խմբում չեխերը 3:1 հաշվով պարտության մատնեցին Լեհաստանի թիմին։

Մոլդովայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 1:1:

F խմբում Բելգիայի հավաքականը հյուրընկալվեց Շվեդիայի թիմին եւ հաղթեց 3:0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն։

Ավստրիայի հավաքականը տանը 4:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցիներին։

G խմբում բուլղարացիները սեփական խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեցին Չեռնոգորիային, Սերբիան 2:0 հաշվով առավելության հասավ լիտվացիների նկատմամբ։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր

B խումբ

Ֆրանսիա — Նիդեռլանդներ՝ 4:0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 3, Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 8, Կիլիան Մբապե, 22, 88

Չիրացրած 11մ՝ Մեմֆիս Դեպայ (Նիդեռլանդներ), 90+4

Ջիբրալթար — Հունաստան՝ 0:3 (տեսանյութ)

Գեորգիոս Մասուրաս, 11, Մանոլիս Սիոպիս, 45, Անաստասիոս Բակասետաս, 58

E խումբ

Չեխիա — Լեհաստան՝ 3:1

Լադիսլավ Կրեյչի, 1, Տոմաշ Չվանչարա, 3, Յան Կուխտա, 64 — Դամիան Շիմանսկի, 87

Մոլդովա — Ֆարերյան կղզիներ՝ 1:1

Մադս Միկելսոն, 27

F խումբ

Շվեդիա — Բելգիա՝ 0:3 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 35, 49, 83

Ավստրիա — Ադրբեջան՝ 4:1 (տեսանյութ)

Մարսել Զաբիտցեր, 28, 50, Միխայել Գրեգորիչ, 29, Կրիստոֆ Բաումգարտներ, 69 – Էմին Մահմուդով, 64

G խումբ

Բուլղարիա — Չեռնոգորիա՝ 0:1 (տեսանյութ)

Նիկոլա Կրստովիչ, 70

Սերբիա — Լիտվա՝ 2:0 (տեսանյութ)

Դուշան Տադիչ, 16, Դուշան Վլահովիչ, 53

Նախորդ հոդվածըԿրեմլն այս տարի մտադիր չէ լուսավորությունն անջատել «Երկրի ժամին»
Հաջորդ հոդվածըՅուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանում է Հայաստան