Ֆրանսիան ու Անգլիան առաջին անգամ կմրցեն ԱԱ-ի կամ ԵԱ-ի փլեյ-օֆֆում

267

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականներն առաջին անգամ կհանդիպեն աշխարհի կամ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում, հաղորդում է Opta-ն։

Քաթարում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում անգլիացիները 3:0 հաշվով պարտության են մատնել Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի թիմին։ Ֆրանսիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Լեհաստանին։

Քառորդ եզրափակիչի Անգլիա — Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Հարի Քեյնը՝ Անգլիա — Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըԵրեկ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում