‘Ֆրանսիացիների 70 տոկոսը չի ցանկանում, որ Բենզեման վերադառնա հավաքական’

1060

Ֆրանսիացիները չեն ցանկանում, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման վերադառնա Ֆրանսիայի հավաքական: Այդպիսին են RTL-ի անցկացրած հարցման արդյունքները: Ֆրանսիայի բնակիչների 70 տոկոսը չի ցանկանում Բենզեմային տեսնել ազգային թիմում: Հարցվածների 60 տոկոսն իրենց անվանել են ֆուտբոլային երկրպագուներ:

Հիշեցնենք, որ Բենզեման ազգային թիմից հեռացվել էր «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործին առնչություն ունենալու պատճառով։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն պարզաբանել է իր հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» պատրաստ է Ռոնալդուին փոխարինել Լեւանդովսկիով’