‘Ֆրանսիացին Euro Millions վիճակախաղում շահել է 170 միլիոն եվրո ‘

789

Ֆրանսիայի մի բնակիչ, որի անունը չի հրապարակվում, համաեվրոպական Euro Millions վիճակախաղում շահել է 169,8 միլիոն եվրո, ինչը նոր ռեկորդ է կրուասանների և «Ինտերնացիոնալի» երկրում, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Վիճակախաղի պատմության ընթացքում 2011 թ. հուլիսին Մեծ Բրիտանիայից ամուսնական մի զույգ շահել էր 185 միլիոն եվրո, երկրորդ տեղում ֆրանսիացի ընտանիք էր, որը նույն տարվա սեպտեմբերին շահել էր 162 միլիոն եվրո:

Euro Millions վիճակախաղի առաջին թողարկումը տեղի է ունեցել 2004 թ. փետրվարի 13-ին երեք երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: Նույն թվականի հոկտեմբերին վիճակախաղին միացան ևս վեց երկրներ՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Ավստրիան: Շահումները հարկվում են միայն Շվեյցարիայում: Վիճակախաղի մեկ տոմսն արժե երկու եվրո: Վիճակախաղի մասնակիցների ընդհանուր թիվը գրեթե 200 միլիոն է:

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Մենք ապրում ենք բռնապետությունում, և տարօրինակ կլիներ, եթե նման վճիռ չկայացնեին’
Հաջորդ հոդվածը‘Լուսաֆորների սեկցիաները սխալ են կիրառվում և հանգեցնում են խախտումների (տեսանյութ)’