Ֆրանսիացի կաթոլիկների շրջանում հազարավոր մանկապիղծ հոգևորականներ են հայտնաբերվել

1095

Ֆրանսիայի կաթալիկ եկեղեցում 1950 -ական թթ․ գործել են հազարավոր մանկապիղծ հոգևորականներ, հայտարարել է եկեղեցում սեռական բռնության դեպքերի հետաքննության անկախ հանձնաժողովի ղեկավար Ժան-Մարկ Սովեն։

Հանձնաժողովի ամբողջական զեկույցը հրապարակվելու է երեքշաբթի, սակայն Սովեն հիմա արդեն որոշ մանրամասներ է հաղորդել Le Monde-ին։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը պարզել է, որ Ֆրանսիայի նախկին և ներկա 115 հազար կաթոլիկ հոգևորականներից 2990-ից մինչև 3200 հոգի առնչություն ունի այս կամ այն կարգի սեռական բռնության հետ։

«Եվ սա դեռ նվազագույն գնահատականներով»,- ասել է Սովեն։

Հանձնաժողովի հավաքած ապացույցները հիմնվում են եկեղեցական, դատական և ոստիկանական արխիվների, ինչպես նաև զոհերի ցուցմունքների վրա։

Սեռական հանցագործությունների հետաքննությունը նախաձեռնել է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին 2018 թ․, այլ երկրների եկեղեցիներում աղմկալի սկանդալներից հետո։ Այն ժամանակ  բացահայտվել էին կաթոլիկ հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնության հազարավոր դեպքեր ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա։

Սովեն Le Monde-ին տեղեկացրել է, որ   հանձնաժողովը դատախազությանն է հանձնել ապացույցներ բռնության 22 դեպքերի վերաբերյալ, որոնցով դեռ կարելի է քրեական գործ հարուցել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԸնտրություններ Վրաստանում․ Ընդդիմությունը քաղաքների համար պայքարի է պատրաստվում
Հաջորդ հոդվածըԱրտեմ Պատապուտյանն ու Դեյվիդ Ջուլիուսը՝ Նոբելյան մրցանակակիրներ