‘Ֆրանսիացի մարմնավաճառներ. Նոր օրենքը ձեռնտու է մաֆիային’

1096

Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել «սիրո քրմուհիների» ծառայություններից օգտվողների նկատմամբ տուգանք կիրառելու վերաբերյալ օրինագծին, ինչը բողքի ալիք է բարձրացրել մարմնավաճառների շրջանում: Փարիզի մարմնավաճառները տարերայնորեն  ցույցի  են դուրս եկել փողոց՝ իրենց նկատմամբ հարգանք դրսևորելու հստակ պահանջով: «Բոլոր պրոֆեսիոնալները հավասար իրավունքներ ունեն»,- ազդարարում է  նրանց պարզած պաստառներից մեկի կարգախոսը: «Մեզ պետք են մեր հաճախորդները, ճիշտ այնպես, ինչպես մենք ենք նրանց պետք: Այժմ գործին միջամտում է մաֆիան: Արդյունքում՝ ավելի սարսափելի բաներ տեղի կունենան, լուրջ եմ ասում: Խնդիրները տասը հազար անգամ կավելանան»,- ասում է մի մարմնավաճառ:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը և նրա ենթակաները կասկածում են, թե այդ օրենքի իրականացումը հնարավոր է այն տեսքով, ինչպես դա քվեարկվել է Ազգային ասամբլեայում: Ոստիկանությունում մտավախություն ունեն, որ այժմ սեքս-ծառայությունների շուկան լրիվ ստվեր կանցնի: Ոստիկանության արհմիության աշխատակիցը պատկերավոր  նկարագրել է այն, ինչ սպասվում է ոստիկանությանը. «Հիմա մենք ստիպված ենք լինելու քջջել անտառում, թաքնվել ծառերի հետևը, ջանալ լուսանկարել մարդկանց, որ հետո կարողանանք ձերբակալել: Մինչդեռ սովորաբար զբաղվում էինք կավատներին որսալով»:

Փաստաթղթով նախատեսվում է մարմնավաճառների ծառայություններից  օգտվելու դեպքում՝ առաջին անգամ տուգանք 1500 եվրոյի չափով, երկրորդ անգամ տուգանքի չափը կրկնապատկվում է, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդի թագավորը հպատակներին կոչ է արել կայունություն պահպանել ‘
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Դիլիջանի միջազգային դպրոցը սողանքային գոտում է կառուցվում և ցանկացած պահի կարող է փլվել’