‘Ֆրանսիացի պատգամավորների բնորոշմամբ` արցախցիները հաջողությունների են հասել պետականաշինության գործում’

942

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։ Նալբանդյանը պատվիրակությանն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

Ֆրանսիացի պատգամավորները նշել են, թե տպավորված են Արցախ այցելությունից: Նրանց բնորոշմամբ` արցախցիները, ապրելով ոչ դյուրին պայմաններում, հաջողությունների են հասել պետականաշինության և զարգացման գործում։

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Կոստա Ռիկայում’
Հաջորդ հոդվածը’50 մլն արժողությամբ գույքը վաճառվել է 550 հազար դրամով. Լեւոն Զուրաբյանը պարզաբանում է պահանջում (տեսանյութ)’