‘Ֆրանսիացի տղամարդը փորձել է ճամպրուկով ԵՄ տարածք անցկացնել ՌԴ քաղաքացուհուն’

978

Լեհաստանի սահմանապահները կանխել են Ֆրանսիայի քաղաքացու փորձը՝ Բելառուսի սահմանով անցկացնել ճամպրուկի մեջ թաքնված իր կնոջը:

Արտառոց այս միջադեպը տեղի է ունեցել «Բրեստ-Տերեսպոլ» սահմանային կայանում, հաղորդել է interfax.ru-ն:

Մոսկվա-Նիս երթուղով ընթացող միջազգային գնացքի սահմանային ստուգման ժամանակ ոստիկանները Ֆրանսիայի քաղաքացու ճամպրուկում գտել են այնտեղ թաքնված ռուսաստանցի մի կնոջ, ով, պարզվել է, հենց նույն  ուղեբեռի տիրոջ կինն է: Ամուսնական զույգը որոշել է ապօրինաբար թափանցել Եվրամիության տարածք:

Ճամպրուկից դուրս բերվելուց հետո կնոջ ինքնազգացողությունը լավ է եղել, նա բուժօգնության կարիք չի զգացել, ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն հայտարարել է Ղրիմի նկատմամբ պատժամիջոցների պահպանման մասին’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը ‘