Ֆրանսիա․ Ցույցերը վերաճել են բախումների ոստիկանության հետ

1006

Հինգշաբթի երեկոյան ֆրանսիական ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ Փարիզի Համաձայնության հրապարակից դուրս է մղել կենսաթոշակային փոփոխությունների դեմ տարերային ցույցի մասնակիցներին, հաղորդել են ԶԼՄ-ները։

Ոստիկանության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 22։00-ի դրությամբ բերման է ենթարկվել ավելի քան 70 ցուցարար, իսկ իշխանությունները ճշտել են, որ դա ընդամենը միջանկյալ ցուցանիշ է։

ԶԼՄ-ները գրում են Մարսելում ավերածությունների, Նանթում, Ամյենում և այլ քաղաքներում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների մասին, Դիժոնում ցուցարարներն այրել են նախագահ Մակրոնի խրտվիլակը։

Ֆրանսիացիների մի մասի այդօրինակ արձագանքի պատճառ է դարձել հինգշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնի կողմից, առանց խորհրդարանի համաձայնության, կառավարության որոշման հրապարակումը, ըստ որի՝ կենսաթոշակային տարիքը 62-ից դառնում է 64 տարեկանը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Ալկարասը հաղթեց Օժե-Ալյասիմին եւ կիսաեզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՊատմական մի օրախնդիր զուգահեռի այժմեականությունը