Ֆրանսիա․ Սանիտարական անցաթուղթ՝ մեծահասակների համար

426

Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես ընդունել է սանիտարական անցաթղթերի կիրառման ոլորտների մասին օրինագիծը․ այժմ անձի ինֆեկցիոն կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղն անհրաժեշտ կլինի ռեստորան այցելելիս, երկրում ճամփորդելիս և ցանկացած հանրային-մշակութային հաստատություն մուտք գործելիս։

Խորհրդարանում քննարկումներն ընթացել են ֆրանսիական քաղաքներում բողոքի ցույցերի ուղեկցությամբ։ Նախագահ Էմանյուել Մակրոնը ցուցարարներին կոչ է արել պատասխանատվություն դրսևորել։ «Ի՞նչ արժե ձեր ազատությունը, եթե այսօր դուք ինձ ասում եք՝ «Չեմ ուզում պատվաստվել», իսկ վաղը վարակելու եք ձեր ծնողներին՝ օրինակի համար, ինձ։ Այդ դեպքում ես կդառնամ ձեր ազատության զոհը։ Այն պայմաններում, երբ հնարավորություն կա, որ պաշտպանվեք ինքներդ և պաշտպանեք մյուսներին, դա ազատություն չէ, այլ անպատասխանատվություն և եսասիրություն»,- հայտարարել է պետության ղեկավարը։

Օրինագիծը պարտադիր պատվաստում է նախատեսում բուժանձնակազմի և մի քանի այլ մասնագիտությունների համար, նրանք պետք է իմունացման գործընթացն ավարտեն մինչև սեպտեմբերի 15-ը։

Սանիտարական անցաթուղթ ունենալու անհրաժեշտությունից ազատված են անչափահասները։ Առանց անցաթղթի կարելի է այցելել նաև բացօթյա սրճարաններ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄխիթարյանը նշել է 3 ամենաուժեղ ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է նույն թիմում
Հաջորդ հոդվածըԹունիս․ Քաղաքական ճգնաժամ՝ համաճարակի ուղեկցությամբ