Ֆրանսիա․ 3 հազար բուժաշխատողներ՝ առանց պատվաստման և առանց աշխատանքի

524

Ֆրանսիայում բուժհաստատությունների առնվազն երեք հազար աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։ Նրանք բոլորը, այս կամ այն պատճառով, հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Բուժաշխատողների համար պարտադիր պատվաստում անցնելու մասին կառավարության որոշումը հայտնի էր դեռ մի քանի շաբաթ առաջ։ Մինչդեռ շատերը չէին հավատում, թե իշխանությունները խոսքից կանցնեն գործի։

«Ահա նամակը։ Ինձ հեռացրել են։ Այսօրվանից ես ոչ մի իրավունք չունեմ։ Միայն բժշկական ապահովագրություն ունեմ։ Ես այլևս աշխատող չեմ համարվում»,- Euronews-ին պատմել է հիվանդանոցում քարտուղար աշխատող Մելանի Պելլիսիան։

Արհմիությունները նշում են, որ անձնակազմերի պակաս կա, իսկ իշխանությունները հավաստիացնում են՝ իրավիճակը վերահսկվում է։

Երեք հազար բուժաշխատողների պայմանագրերի ժամանակավոր դադարեցումն աննախադեպ է Եվրոպայի համար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՊեկինում 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը՝ առանց հանդիսականի
Հաջորդ հոդվածըՃապոնիայում տարեց մարդկանց թիվը ռեկորդային ցուցանիշների է հասել