‘Ֆրանսիա — Բրազիլիա՝ 1:3 (տեսանյութ)’

1077

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրեցին:

Առաջին խաղակեսում փոքր ինչ առավելություն ունեին դաշտի տերերը: Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին Վալբուենայի իրացրած անկյունային հարվածից հետո բացեց Ռաֆայել Վարանը: Բրազիլացիները պատասխան գոլը խփեցին 42-րդ րոպեին. Օսկարը օգտվեց մրցակցի պաշտպանության կենտրոնի սխալից:

Երկրորդ կեսում Բրազիլիայի հավաքականին հաջողվեց 2 գնդակ խփել և հաղթանակ տոնել: 57-րդ րոպեին Սթիվ Մանդանդայի պաշտպանած դարպասը գրավեց Նեյմարը, իսկ 69-րդ րոպեին Լուիս Գուստավոն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Չնայած պարտությանը` Ֆրանսիայի հավաքականը տպավորիչ խաղ ցուցադրեց, Դեշամի սաներն ունեցան աչքի ընկնելու լավ հնարավորություններ, իսկ ահա բրազիլացիները, որոնք հանդես էին գալիս ոչ ամենաուժեղ կազմով, պարզապես ցուցադրեցին իրենց կարգը:

Ընկերական հանդիպում

ՖրանսիաԲրազիլիա՝ 1:3

Ռաֆայել Վարան, 21 – Օսկար, 40, Նեյմար, 57, Լուիս Գուստավո, 69

Նախորդ հոդվածը‘Պարզվել է, որ Բենեդիկտ Քամբերբեթչը Ռիչարդ III-ի ազգականն է’
Հաջորդ հոդվածը‘Ռամոս. «Աշխարհում ընդամենը մի քանի ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են համեմատվել Ինյեստայի հետ»’