‘ Ֆրանսիա-Գերմանիա. Երկու հավասար ուժերի պայքարը’

1135

 

¼  եզրափակիչ, հուլիսի 4, ժամը՝20.00, «Մարականա» մարզադաշտ
 
Գլխավոր մրցավար՝ Պիտանյա Նեստոր

 «Մարականա» լեգենդար մարզադաշտ այսоր կընդունի մի հանդիպում, որտեղ անհնարին է կանխատեսել հաղթողին:

Մրցաշարի մեկնարկից առաջ Գերմանիան  բոլոր չափանիշներով բարձր էր Ֆրանսիայից, բայց ոչ  այնքան կայուն խաղերը Գանայի և Ալժիրի հավաքականների հետ և Դեշամի թիմի վստահ խաղն այս երկրների հավաքականների հաղթանակի հասնելու հնարավորությունները հավասարեցեց: Երկու հավաքականներն էլ մրցաշարն անցնում դեռևս առանց կորուստների: Հարցականի տակ է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Մամադու Սախոյի մասնակցությունը, ում Նիգերիայի հետ խաղում փոխարինեց Լորան Կոսելնին:

Գերմանիայի հավաքականը, ում այս շաբաթվա ընթացքում վնասել է գրիպի վիրուսը, թվում է հաջողությամբ է լուծել իր առջև դրված խնդիրները: Ամենավատը Բաստիան Շվայնշտագերի և Մատս Հումելսի գործերն են, որոնց Լյովը այս կարևորագույն խաղի նախաշեմին ազատել է մարզումներից: Սակայն Բունդեսթիմի գլխավոր մարզիչը հույս է հայտնել, որ նրանք կկարոանան մասնակցել խաղին:

 

Ֆրանսիայի հավաքականի կազմում դեղին քարտերի պատճառով  որակազրկման վտանգի տակ են Պատրիս Էվրան, Պոլ Պոգբան և Բլեզ Մատյուդին: Գերմանացիների կազմում նախազգուշացման դեպքում կիսաեզրափակչում չեն կարող խաղալ Բենեդիկտ Խյովեդեսը և Ֆիլպ Լամը:

Ինչ են ասում

Ֆրանսաիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամ.  «Մենք շատ լավ մրցաշար ենք անցկացնում: Գերմանիայի հավաքականն ավելի փորձառու թիմ է, բայց մենք կանենք ամեն ինչ մեր ուժերի սահմանում: Մեր մի քանի խաղացողներ հանդես են գալիս Եվրոպայի ուժեղագույն ակումբներում: Ֆրանսիայի հավաքականում լինելը  մեծ հնարավորություն ու պատասխանատվություն է: Բունդեսթիմը շատ ամուր և հանգիստ թիմ է, որ կազմը լի է ուժեղագույն ֆուտբոլիստներով: Նրանք սիրում են տիրել գնդակին: Առաջնության սկզբում տարբեր դիրքերում հայտնվում էին տարբեր ֆուտբոլիստներ, բայց խաղի համակարգը չէր փոխվում: Մենք պատրաստ ենք դրան»:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհաիմ Լյով. «Մեր հավաքականի յոթ ֆուտբոլիստներ բողոքում են հարբուխի ախտանիշներից, բայց այսоր արդեն բոլորը պատրաստ էին մարզմանը: Մենք հանդիպելու ենք բարձրակարգ հավաքականի հետ: Ֆրանսիայի ընտրանին շատ լուրջ, կայուն հակառակորդ է: Բայց մենք դաշտ են դուրս գալու սեփական ուժերի հանդեպ հավատով»:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիան Սիրիայում ապստամբական բանակ ստեղծելու ծրագիր է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի զինվորականները հաջողություններ են գրանցել Սլավյանսկի մատույցներում’