‘Ֆրանսիա-Իսպանիա. Ընկերական հանդիպումից առաջ’

949

Սեպտեմբերի 4, ժամը՝ 23:00:

Միշտ էլ անչափ հետաքրքիր է, երբ հանդիպում են այնպիսի վարկանիշ ունեցող հավաքականներ, ինչպիսիք են Ֆրանսիայի ու Իսպանիայի ընտրանիները,  եթե նույնիսկ այդ հանդիպումը ոչ պաշտոնական է:

Հավանաբար, «Կարմիր ֆուրիայի» շատ երկրպագուներ իրենք իրենց հարց էին տալիս, թե ինչու է Մունդիալում նմանատիպ անհաջողությունից հետո Վինսենտե դել Բոսկեն շարունակում աշխատանքը հավաքականում: Այս հարցի պատասխանը  գուցե նրանք կարողանան ստանալ Եվրո-2016-ի ընտրական փուլից հետո:

 

Այսպիսով, անզեն աչքով էլ նկատելի է, որ այս հավաքականին հարկավոր են նոր անուններ, մանավանդ, որ  իրենց միջազգային կարիերան են ավարտել Չավի Էռնանդեսն ու Խաբի Ալոնսոն: Եվ այս ուղղությամբ մարզիչն աշխատել է. մոտակա երկու հանդիպումների հայտացուցակում կան հետաքրքիր անուններ՝ Անդեր Իտուրասպե, Կիկե Կասիլյա, Դանի Կարվախալ, Միկել Սան-Խոսե, Ռաուլ Գարսիա և Ալկասեր: Հավանաբար, դաշտում հայտնվելու իրական հնարավորություն կունենան Դանի Կարվախալը, Ռաուլ Գարսիան և Անդեր Իտուրասպեն:

Հանդիպմանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Անդրես Ինյեստան: Նրան կարող են փոխարինել Սանտի Կասորլան, Իսկոն կամ էլ՝ Կոկեն: 

Ֆրանսիայի հավաքականն արժանացել է դրական գնահատականի Աշխարհի առաջնությունում ունեցած ելույթների համար: Այս թիմը քառորդ եզրափակչում պարտվել է ապագա չեմպիոններին: Առաջատարները՝ Բենզեման, Լյորիսը, Պոգբան և Վալբեունան, գտնվում են իրենց ուժերի ծաղկման շրջանում, այդ իսկ պատճառով մարզիչը ոչ մի հիմք չուներ կազմը հիմնովին փոխելու համար: Միայն Ֆրանկ Ռիբերին է հայտարարել, որ հեռանում է հավաքականից, որին ի պատասխան՝ Դիդիե Դեշամն ասել է, որ նա պարտավոր է գալ, եթե ինքը նրան հրավիրի:Այնուհանդերձ,  այս հավաքականում ևս ինչ-որ փոփոխություններ կան. վնասվածք ստացած Կոսյելնիի փոխարեն հրավիրվել է «Բարսելոնայի» նորեկ Ժերեմի Մատյոն: Հնարավոր է, Դիդիե Դեշամը մի փոքր խաղային ժամանակ տա Ալեքսանդր Լակասետին, ով իրեն լավ է դրսևորում «Լիոն»-ում:  

Պատճառ չկա ենթադրելու, որ  մենք կարող ենք տեսնել անսպասելի կազմ: Հավանաբար՝  հանդիպմանը  կխաղան Աշխարհի առաջնությանը մասնակից ֆուտբոլիստները. կենտրոնում կլիեն Պոգբան, Մատյուդին ու Կաբայը, եզրերում Վալբուենան ու Գրիզմանին, իսկ հարձակման գծում Քարիմ Բենզեման:  Դարպասին կլինի Ուգո Լորիսը:

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. ԼՂ խնդրի վերաբերյալ ազդեցիկ հայտարարություն է ակնկալվում ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանը պաշտոնական կայք ունի’