‘Ֆրանսիա-Նիգերիա. Կխանգարի արդյո՞ք Նիգերիան Ֆրանսիային’

1001

1/8  եզրափակիչ, հունիսի 30, ժամ՝20.00,  Բրազիլիա, «Ազգային» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Մարկ Հեյգեր

Ֆրանսիայի հավաքականը այն փոքրաթիվ թիմերից է, որոնք խմբային փուլում բավական լավ և կայուն խաղ ցուցադրեցին: Դեշամի սաները վստահորեն հաղթահարեցին Ուրուգվայի արգելքը և ջախջախեցին Հոնդուրասին: Դրանից հետո, ոչինչ  չտվող Էկվադորի հետ  խաղում խաղաղ ելք գրանցեցին: Վերջին խաղում Դեշամը մի քանի խաղացողների հնարավորություն տվեց հանգստանալու և 1/8 եզրափակչին լավ նախապատրաստվելու, մանավանդ, որ ֆրանսիացիների հակառակորդն անկախատեսելիության առումով այնքան էլ հաճելի  չէ: Հասկանալի է, որ Ֆրանսիան լավ է ուսումնասիրել Նիգերիայի խաղաոճը, սակայն աֆրիկացիների և արգենտինացիների խաղը ցույց տվեց, որ Կեշի սաները կարող են ճեղքել ցանկացած պաշտպանություն:

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը

«Սուպերարծիվները» որակապես լավ էին պատասխանում Մեսսիի հարձակումներին, և հաջորդ փուլում խաղալու երաշխիքով պայմանավորված էր միայն, որ  թիմը «կապտաերկնագույնների» հետ հանդիպման վերջնամասում գրեթե դադարեց խաղալուց:  Ահմեդ Մուսան ցույց տվեց, որ գտնվում է գերազանց մարզավիճակում և կարող է Էմենիկեի և  Оդեմբենգեի հետ լավ խաղ ցուցադրել:  Նիգերիացիների հարձակմանը գիծը շատ ուժեղ է: Սակայն առանց հավասարակշռված խաղի բոլոր դիրքերում, նրանք Ֆրանսիայի դեմ ոչինչ անել չեն կարող: . Առավել  ևս, որ Նիգերիան չի կարող պարծենալ աշխարհի առաջնություններում ունեցած հաջող խաղերով: Այդ հավաքականի հաշվին միայն մեկ հաղթանակ է գրանցված  11 անցկացրած  խաղերից: Այս թիմը երբեմն շատ զգույշ է խաղում՝ ակնհայտորեն չծանրաբեռնելով իրենց հարձակվողական գիծը:

Նիգերիացիները տոնում են հերթական գոլը:

Հավանաբար, այս խաղում Ֆրանսիան կխաղա առաջին համարով և ամեն ինչ կանի, ս որպեսզի արագորեն լուծի քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը: «Կապույտները» կարող են մեծ ճնշում գործադրել նիգերիացիների վրա, մանավանդ որ աֆրիկյան թիմում ստեղծված մթնոլորտը չես կարող դրական համարել.  նրանք մինչ оրս  չեն կարողանում լուծել իրենց պարգևավճարների հարցը:

Նիգերիայի ֆուտբոլիստները հերթական խաղից հետո

Քարիմ Բենզեման հիանալի մարզավիճակում է: Հավանաբար, նա կանի անհնարինը, որպեսզի շարունակի աշխարհի առաջնության ռմբարկուի համար պայքարը: Եթե Արգենտինան կարողացել է երեք գնդակ ուղարկել «արծիվների» դարպասը, ապա ինչու նույն բանը չի կարող անել Ֆրանսիան:

Քարիմ Բենզեման առաջնության լավագույն խաղացողներից է;


 

 

Նախորդ հոդվածը‘Վանաձորի քաղաքապետը իրեն պատկանող շենքի բնակարանների վաճառքի հարցը լուծում է քաղաքային բյուջեի հաշվին’
Հաջորդ հոդվածը‘Պարզ են դառնում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառները’