‘Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում’

762

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կլինի Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիայի հայկական Nouvelles d’Armenie լրատվականը, այս մասին Օլանդը հայտարարել է հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:

Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ ճշմարտության համար մղվող պայքարը պետք է շարունակվի: «Հավատում եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը դրա ճանաչման համար նոր փուլ կարող է դառնալ»,- ասել է Օլանդը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին ներկա են եղել նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարաը, Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարարը, Փարիզի քաղաքապետը և այլոք:

Նախորդ հոդվածը‘Կաստրոն ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել Գուանտանամոն’
Հաջորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները կրկին կառավարության դիմաց են (ուղիղ)’