‘Ֆրանցիսկոս պապը պաշտոնապես գլխավորեց Կաթոլիկ եկեղեցին (ֆոտոշարք)’

1257

Վատիկանում ավարտվել է Ֆրանցիսկոս պապի գահակալման հանդիսավոր պատարագը: Նոր քահանայապետի գահակալության վկաներ են դարձել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված շուրջ մեկ միլիոն մարդիկ և միլիոնավոր հեռուստադիտողներ ամբողջ աշխարհում:

Պատարագն սկսվելուց առաջ Ֆրանցիսկոսն ավտոմեքենայով անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով՝ ողջունելու  հավատացյալներին: Այնուհետև նա իջել է առաջին շարքերի մոտ և օրհնել բոլոր հավաքվածներին:     

Քարոզ կարդալուց հետո նրան զգեստավորել են գառների բրդից հյուսած պատմուճանով և նրան հանձնել ձկնորսի մատանին՝ երկու բանալի բռնած Սուրբ Պողոսի պատկերով:

Արարողությունը շարունակել են Հին և Նոր կտակարաններից բանաստեղծությունների ընթերցումը և նոր քահանայապետի ճառը, որի ընթացքում նա առանձնահատուկ ուշադրություն է նվիրել աղքատներին՝ խոստանալով հոգ տանել նրանց մասին:

Սուրբ աթոռի նոր ղեկավարին շնորհավորելու են եկել աշխարհի 132 երկրների պաշտոնական պատվիրակություններ: Ներկաների թվում են ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը և Ուղղափառ եկեղեցու ղեկավար ապտրիարք Բարդուղիմեոսը: Նա դարձել է առաջին ուղղափառ պատրիարքը, որը Հռոմի պապի գահակալման արարողությանը մասնակցել է այն բանից հետո, երբ քրիստոնեության երկու ճյուղերը բաժանվեցին ավելի քան հազար տարի առաջ:

Վատիկան են ժամանել նաև 33 խումբ հյուրեր՝ քրիստոնեական տարբեր եկեղեցիներից:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

 

Նախորդ հոդվածը‘Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Սվիդլեր՝ Ուղիղ’