‘Ֆրանցիսկոս պապը քարոզի ժամանակ պատահաբար հայհոյել է’

391

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր քարոզներից մեկի ժամանակ պատահաբար մի հայհոյական բառ է արտասանել, գրել է The Daily Star-ը:

Վատիկանի պատշգամբից դիմելով հավատացյալ հոտին՝ պոնտիֆիկը հավաքվածներին պատմել է ագահության վտանգների մասին և հանկարծ լեզվի սայթաքում է ունեցել՝ իտալերեն «caso» բառի փոխարեն ( որ նշանակում է օրինակ, դեպք) արտասանելով դարձյալ իտալերեն «cazzo» (******): «Միայն շահ ստանալու ծարավի սիրտն անհասանելի է Աստծո համար: Հենց այդ պատճառով Հիսուսը բազմիցս նախատել է հարուստներին. նրանք չափազանց հաճախ են փրկություն որոնում հարստության մեջ: Այդ cazzo … այդ caso-ում Տիրոջ պայծառատեսությունն ակնհայտ է»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Պոնտիֆիկի լեզվի սայթաքումը, չնայած նա անմիջապես ուղղել է այն, կատակների առիթ է տվել սոցիալական ցանցերում:

Հռոմի պապը ծնունդով Արգենտինայից է, որտեղ բնակչության մեծ մասն առօրյա կյանքում օգտագործում է իսպաներենը, այլ ոչ թե իտալերենը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Նազարյանը վարչապետին համեմատել է «ընկած եզի հետ». «Ժողովուրդ»’