‘Ֆրանց Բեկենբաուեր. Ես մինչեւ հիմա դեռ ցնցված եմ’

890

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը խիստ դժգոհ է մնացել թիմի խաղից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան մրցավեճում` «Արսենալի» հետ (0:2):

«Ես մինչեւ հիմա դեռ ցնցված եմ, թե ինչպես կարելի էր այդպես խաղալ: Մտածում էի, որ շաբաթ օրը Դյուսելդորֆի «Ֆորտունան» մեզ իջեցրեց երկնքից, բայց դա բավարար չեղավ: Իսկ այժմ մեր սնապարծությունը միայն աճեց: Մենք վատ խաղացինք, անկազմակերպ` գրեթե ամբողջ հանդիպումը: «Բավարիային» կուրացրել էր առաջին հանդիպման արդյունքը:

Միակ դրականը այս պարտության մեջ այն էր, որ «Արսենալը» ցույց տվեց, թե որ ուղղությամբ պետք է զարգանա մեր թիմը: Մենք պետք է այդ դասը լավ յուրացնենք: Եթե «Բավարիան» շարունակի այդպես խաղալ, ապա հաջորդ իսկ փուլում դուրս կթռնի: Եվ կարեւոր չէ, թե ով կլինի նրա մրցակիցը»,- հայտարարել է Բեկենբաուերը: 

Նախորդ հոդվածը‘Տարածքային կառույցների խորհրդակցություն Կոնգրեսում’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններն ավարտվեցին. ՍԴ մերժեց թեկնածուների հայցը’