‘Ֆրենկ Լեմպարդ. Խիստ հիասթափված ենք’

785

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ խիստ հիասթափված է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում բրազիլակայն «Կորինթիանսից» կրած պարտությունից (0:1):

«Մենք սպասում ենք, որ բարդ խաղ է լինելու: Ես վատ կանխազգացումներով էի խաղադաշտ մտել` մտածելով, որ մեզ հարկավոր է գոնե ոչ-ոքի անել:

Գիտեինք, թե ինչ պետք է սպասել մրցակցից: Խիստ հիասթափված ենք, որ այսքան ճանապարհ անցանք եւ վճռորոշ խաղում պարտություն կրեցինք: Այժմ մենք պետք է վերադառնանք Անգլիա եւ մի քանի խաղում հաղթանակ տանենք»,- Լեմպարդի խոսքն է մեջբերում BBC-ն:

Նշենք, որ «Կորինտիանսը» Գերերոյի միակ գոլի շնորհիվ հաղթելով «Չելսիին», երկրորդ անգամ է նվաճում աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը: Այդ ցուցանիշով բրազիլացիները հավասարվեցին «Բարսելոնային»:

Նախորդ հոդվածը‘Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. Եթե ազգանունը Ֆարմանյան է, ուրեմն որևէ պաշտոնի իրավունք չունի ձգտելու՞’
Հաջորդ հոդվածը‘Միացյալ Թագավորությունում առաջին անգամ վերանայվել է թագաժառանգության մասին օրենքը’