‘Ֆրենկ Լեմպարդ. «Կարծում եմ, որ Մոուրինյոն համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին»’

1357

Ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզչի` Ժոզե Մոուրինյոյի մասին, նշելով, որ վերջինս համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, տեղեկացնում է Tribal Football-ը:

«Հաշվի առնելով, որ Մոուրինյոն լքեց «Չելսի»-ն, կարծում եմ, որ նա կարող է մարզել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Երկրպագուները դժգոհ են թիմում կատարվող իրավիճակից:

Ինձ համար զարմանալի էր լսել Մոուրինյոյի հեռացման մասին լուրը, սակայն սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է պատահել»,- հայտարարել է Լեմպարդը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն սիրահետում է Քիմ Քարդաշյանի քրոջը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմասնակցեն Ռիո-2016-ին, Պակյաոն ցանկացողների թվում է’