‘«Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» հիշատակի երեկո` Թբիլիսիում’

1635

Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» հիշատակի երեկո: Թբիլիսիում երեկոյի անցկացումը հնարավոր է դարձել Վրաստանում ՀՀ դեսպանության, «Կովկասյան տուն» մշակութային փոխկապերի կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի աջակցության շնորհիվ: Անխամրելի է հայ դերասանի հիշատակը, որի ստեղծագործությունը դարձել է հայ և վրաց ժողովուրդների մշակույթի, հումորի, բարեկամության կամուրջը: Ահա թե ինչու կյանքից դերասանի հեռանալուց 20 տարի անց որոշվել է նշել այդ տարեթիվը:

Երեկոյի ծրագրում են Ֆրունզիկ Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (առաջին անգամ Վրաստանում), բացառիկ ֆոտո-ցուցահանդեսը, Գեորգի Դանելիայի, Ռևազ Գաբրիաձեի, Վախթանգ Կիկաբիձեի տեսա-հիշողությունները, տեսակոլաժ «Միմինո», «Մի վշտանա» «Մարդը և փիղը» կինոֆիլմերից: Կներակայացվեն նաև Թբիլիսիի պետհամալսարանի վոկալ անսամբլի, «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանի, Դավիդ Պատարիձեի, Նինա Կարապետյանի, Էմմա Պողոսովայի և Հովո Շահնազարյանի, «Ջեյրան» անսամբլի և ուրիշների կատարումները:

 

Նախորդ հոդվածը‘Սըր Ալեքս Ֆերգյուսոն. Կյանքի օրենքները ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Կասկած չկա, որ այս նստաշրջանում իշխանափոխության փուլային գործընթացը կմեկնարկի’