‘
Երեւանի 02/08 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանի բանալին կոտրվել է եւ մնացել է մեջը, ինչի պատճառով հանձնաժողովի անդամները չեն կարողանում նոր քվեաթերթիկներ ու ծրարներ հանել: Այս պահին այդ ընտրատեղամասում ընտրությունները դադարեցվել են, հանձնաժողովի անդամները սպասում են ԿԸՀ-ից մարդկանց, ովքեր պետք է որոշեն, թե ինչ անել: Նշենք, որ չհրկիզվող պահարանում են պահվում քվեաթերթիկներն ու ծրարները: Այդ մասին հաղորդում է iLur.am-ի թղթակիցը:
‘