’02/08-ում հատուկ սարքով բացել են չհրկիզվող պահարանը’

915

Երեւանի 02/08 տեղամասում ժամը 1:30-ին ԿԸՀ-ից եկած անձինք հատուկ սարքի միջոցով բացել են չհրկիզվող պահարանը, որը չէր բացվում բանալին մեջը մնալու եւ ջարդվելու պատճառով: Բացելու ընթացքում, սակայն, պահարանում գտնվող թանաքը բացվել է եւ թափվել է ծրարների վրա: Հիշեցնենք, որ բանալին ջարդվելու պատճառով ընտրությունները ժամանակավորապես դադարեցվել էին, քանի որ քվեաթերթիկները եւ ծրարները փակված էին մնացել պահարանում: Հանձնաժողովնի անդամները նշել են, որ եթե ծրարների նոր խմբաքանակ չբերեն, ապա իրենք անվավեր չեն հաշվի այն ծրարները, որոնք թանաքոտված կլինեն: Կազմվել են արձանագրություններ: Նշենք, որ այն ընթացքում, երբ պահարանը փակ է եղել, քվեարկությունը ժամանակավորապես դադարեցվել էր; Այդ ընթացքում տեղամասի մոտ կուտակումներ էին սկսել, շատերը՝ հոգնելով սպասելուց, թողել-հեռացել էին: 

Նախորդ հոդվածը‘Սիրիական զորքերը լայնածավալ գործողություններ են սկսել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը մաքրելու ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանի իրական խոսքը (տեսանյութ)’