‘
Քիչ առաջ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ոստիկանական շենքը գրավելու ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում մեկ ոստիկան է զոհվել, կա երկու վիրավոր: Նաեւ նշում են, որ հատուկ գործողությունների արդյունքում երկու պատանդ են ազատել: Միաժամանակ ոստիկանական շենքի գրոհի մասնակից Պավել Մանուկյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ երկու վիրավոր էլ գրոհողների մեջ կա:
‘