‘1 մլն ներգաղթյալ է ժամանել ԵՄ 2015-ին’

1244

Ներգաղթյալների հարցերով միջազգային կազմակերպության հրապարակած տվյալներով, 2015 թվականի ընթացքում Եվրոպա է մուտք գործել ավելի քան 1 մլն ներգաղթյալ: Այդ մասին հաղորդում է SkyNews-ը: Կազմակերպության տվյալներով, 800 մլն ներգաղթյալ Եվրոպա է մտել Հունաստանի եւ Թուրքիայի տարածքով, նրանց թվում 455 հազար սիրիացի եւ 186 հազար աֆղանացի: Տարբեր միջադեպերի արդյունքում, այդ ընթացքում մահացել է մոտ 4 հազար ներգաղթյալ: Հիմնականում դեպի Եվրոպա են գնում պատերազմական իրավիճակում գտնվող երկրների քաղաքացիները. Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Աֆղանստանից: 

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ը թմրանյութի տրանզիտից տարեկան մինչեւ 500 մլն դոլար է վաստակում’
Հաջորդ հոդվածը‘Պետդեպ. Բեռնի հանդիպումը կարեւոր էր’