‘1 պակաս ձայնի պատճառով ԸՕ-ն նորից չընդունվեց. ՀՅԴ 2 պատգամավոր ներկա չէին’

1652

Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը:

Քիչ առաջ տեղի ունեցած քվեարկության ժամանակ նախագիծը ստացավ 62 կողմ եւ 2 դեմ ձայն: Այս նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե:

ԲՀԿ ամբողջ խմբակցությունը ներկա էր քվեարկությանը, ներկա էին նաեւ այն ՀՀԿ-ականները, որոնք նախկինում կողմ էին արտահայտվել ներկա իշխանություններին:

Ի դեպ, ըստ տեղեկությունների, այսօրվա քվեարկությանը չէին ներկայացել դաշնակացական երկու պատգամավոր:

Փաստացի, նոր ԸՕ-ի ընդունումը տապալվեց Դաշնակցության պատճառով:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի նոր նախագահն է Ժաիր Բոլսոնարուն՝ Թրամփի երկրպագուն և միգրանտների հակառակորդը’
Հաջորդ հոդվածը‘Մարկոս Պիզելին բաց կթողնի 5-6 ամիս’