‘1 մլրդ 300 մլն դրամ՝ երևանյան դպրոցները ջեռուցելու համար’

908

Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը այսօր որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ 300 մլն դրամ։ Մայրաքաղաքում այժմ կա ջեռուցման համակարգով չապահովված կամ մասամբ ապահովված 36 դպրոց։ Նախորդ երկու տարվա ընթացքում լուծվել է Երևանի բոլոր նախադպրոցական հաստատությունների ջեռուցման հարցը, այժմ իրականացվում է արվեստի և երաժշտական որոշ դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման սարքավորումների տեղադրումը, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը’19 ընտանիքի՝ 75 մլն դրամ՝ բնակարան գնելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի վարկանիշային աղյուսակի առաջատարն է’