‘
Երեւանի 1/32 ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ են նկատվում, ինչպես նաեւ մարդկանց են բերում երթուղայիններով: Այդ մասին ընտրատեղամասից հայտնում է iLur.am-ի թղթակիցը: Նա հավելում է նաեւ, որ առաջադրված թեկնածուներից միայն երեքը՝ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը այդ ընտրատեղամասում վստահված անձինք ունեն: Նշենք, որ այդ ընտրատեղամասում վստահված անձ է նաեւ Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
‘