‘1/32-ում կուտակումներ կան, իսկ վստահված անձ ունեն միայն 3 թեկնածու ‘

936

Երեւանի 1/32 ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ են նկատվում, ինչպես նաեւ մարդկանց են բերում երթուղայիններով: Այդ մասին ընտրատեղամասից հայտնում է iLur.am-ի թղթակիցը: Նա հավելում է նաեւ, որ առաջադրված թեկնածուներից միայն երեքը՝ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը այդ ընտրատեղամասում վստահված անձինք ունեն: Նշենք, որ այդ ընտրատեղամասում վստահված անձ է նաեւ Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հրապարակեց Միլան մեկնող կազմը. Չավին վերադարձել է, Վիլյան չի մասնակցի’
Հաջորդ հոդվածը‘Քվեարկության մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ. 49.81 տոկոս ‘