‘1 500 կրակոց` սեպտեմբերի 9-ից 15-ը ‘

946

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից, ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել:

Նախորդ հոդվածը‘Եզդիների հոգևոր առաջնորդը կժամանի Երևան ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան քարոզիչ Թերի Ջոնսին, որը կազմակերպել էր Ղուրանի հրկիզումը, արգելել են մուտք գործել Գերմանիա’