‘1/8-րդ եզրափակչում հանդես կգան Կոլումբիան և Հունաստանը (տեսանյութ)’

927

Այսօր Աշխարհի առաջնությունում անցկացվեցին C խմբի վերջին շրջափուլի խաղերը: Վաղաժամ 1/8-րդ եզրափակիչ դուրս եկած Կոլումբիայի հավաքականը հանդիպեց Ճապոնիայի, իսկ Կոտ դ‘Իվուարը Հունաստանի հավաքականների հետ: Առաջին խաղում կոլումբիացիները ևս մեկ անգամ հաստատեցին, որ քառյակում ուժեղագույնն են և իրենց հակառակորդին հաղթեցին 4:1 հաշվով:

Կոտ դ‘Իվուարը –Հունաստան հանդիպումն անցավ համառ ու լարված պայքարում: Միայն հաղթանակի դեպքում թիմերից յուրաքանչյուրը  հնարավորություն կստանար շարունակելու պայքարը հաջորդ փուլում: Առաջին խաղակեսում հույները բացեցին խաղի հաշիվը, որ երկար ժամանակ պահպանվում էր հելլենացի ֆուտբոլիստների նվիրվածության ու ջանքերի շնորհիվ: Սակայն, երկրորդ խաղակեսի վերջնամասում անկոտրում կոտդիվուարցիների գրոհներից մեկն ավարտվեց գոլով: Բայց խաղն այսքանով չավարտվեց. 89-րդ րոպեին հույները 11 մետրանոց հարվածի իրավունք ստանացան և հաջողությամբ իրականացրին այն: Այսպիսով, այս քառյակում Կոլումբիացիների հետ միասին 1/8-րդ եզրափակիչ անցավ Հունաստանի հավաքականը:  

ՃԱՊՈՆԻԱԿՈԼՈՒՄԲԻԱ

1-4 (1-1)

MC

 

0-1՝ Խուան Կուադրադո 17՛ (11մ), 1-1՝ Շինձի Օկազակի 45՛, 1-2՝ Ջեքսոն Մարտինես 55՛, 1-3՝ Ջեքսոն Մարտինես 82՛, 1-4՝ Ջեյմս Ռոդրիգես 89՛

 

ՃԱՊՈՆԻԱ. 1.Էյձի Կավասիմա, 2.Ացուտո Ուտիդա, 5.Յուտո Նագամոտո, 15.Յասույուկի Կոնո, 22.Մայա Յոսիդա, 4.Կեյսուկե Հոնդա, 10.Սինձի Կագավա (8.Հիրոսի Կիյոտակե, 85), 14.Տոսիհիրո Աոյամա (16.Հոտարու Յամագուտի, 62), 17.Մակոտո Հասեբե, 9.Շինձի Օկազակի (11.Յոտիրո Կակիտանի, 69), 13.Յոսիտո Օկուբո

ԿՈԼՈՒՄԲԻԱ. 1.Դավիթ Օսպինա (22.Ֆարիդ Մոնդրագոն, 85), 4.Սանտյագո Արիաս, 7.Պաբլո Արմերո, 16.Էդեր Ալվարես, 23.Կառլոս Վալդես, 11.Խուան Կուադրադո (5.Ալդո Ռամիրես, 46), 13.Ֆրեդի Գուարին, 15.Ալեքսանդր Մեխիա, 20.Խուան Կինտերո (10.Ջեյմս Ռոդրիգես, 46), 19.Ադրիան Ռամոս, 21.Ջեքսոն Մարտինես

 

Զգուշացում՝ Յասույուկի Կոնո 16՛ (Ճ), Ֆրեդի Գուարին 63՛ (Կ)
Մրցավար՝ Պեդրո Պռոենսա (Պորտուգալիա)

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

23 (13)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (9)

10

ՏՈՒԳԱՆՔ

19

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

 

 

ՀՈՒՆԱՍՏԱՆԿՈՏ ԴԻՎՈՒԱՐ

2-1 (1-0)

MC

 

1-0՝ Անդրեաս Սամարիս 42՛, 1-1՝ Վիլֆրիդ Բոնի 74՛, 2-1՝ Գեորգիս Սամարաս 90՛ (11մ)

 

ՀՈՒՆԱՍՏԱՆ. 1.Օրեստիս Կարնեզիս (12.Պանայոտիս Գլիկոս, 24), 2.Յանիս Մանյատիս, 4.Կոստաս Մանոլաս, 15.Վասիլիս Թորոսիդիս, 19.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 20.Խոսե Հոլեբաս, 8.Պանայոտիս Կոնե (22.Անդրեաս Սամարիս, 12), 10.Յորղոս Կարագունիս (17.Տեոֆանիս Գեկաս, 78), 16.Լազարոս Խրիստոդոպուլոս, 7.Գեորգիս Սամարաս, 14.Դիմիտրիս Սալպիգիդիս

ԿՈՏ ԴԻՎՈՒԱՐ. 1.Բուբակար Բարի, 3.Արթուր Բոկա, 4.Կոլո Տուռե, 17.Սերժ Օրյե, 22.Սոլ Բամբա, 9.Շեյկ Տյոտե (12.Վիլֆրիդ Բոնի, 61), 19.Յայա Տուռե, 20.Դյե Սերեյ, 8.Սալոմոն Կալու, 10.Ժերվինյու (21.Ջիովանի Սիո, 83), 11.Դիդյե Դրոգբա (14.Իսմայել Դյոմանդե, 78)

 

Զգուշացում՝ Դիդյե Դրոգբա 37՛ (Կ), Սալոմոն Կալու 62՛ (Կ), Դյե Սերեյ 70՛ (Կ)
Մրցավար՝ Կառլոս Վեռա (Էկվադոր)

 

45

ԳՆԴԱԿԻ %

55

13 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (9)

13

ՏՈՒԳԱՆՔ

23

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘C խումբ. ովքե՞ր կհամալրեն 1/8-րդ եզրափակչի մասնակիցների շարքերը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև’