’10 տարի առանց Concorde ինքնաթիռների’

1083

Ուղիղ 10 տարի առաջ Concorde գերձայնային ինքնաթիռը կատարեց իր վերջին թռիչքը: Գործունեության 27 տարիների ընթացքում այն տեղափոխել է ավելի քան 3 միլիոն մարդու:

2440 կմ/ժ արագությամբ ինքնաթիռը հաղթահարել էր Լոնդոնից Նյու Յորք ընկած տարածությունը ընդամենը 3 ժամ 20 րոպեում, իսկ երկկողմանի տոմսն արժեր 10.500$: Ինքնաթիռներն ընդամենը 20-ն էին, որոնցից 6-ը նախատեսված էին փորձնական թռիչքների համար, իսկ 7-ական օդանավ հատկացվել էր բրիտանական և ֆրանսիական ավիաուղիներին: 

Concorde-ի ստեղծման պատմությունն սկսվում է 1950-ական թվականներից, երբ մի քանի երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԽՍՀՄ-ը, եկան մեկ ընդհանուր մտքի՝ ստեղծելու գերձայնային մարդատար ինքնաթիռ: 1962 թ., երբ ծրագիրը դեռ նոր էր, ծախսերը գնահատվեցին 150-170 մլն եվրո: Միայն 12 տարի անց հայտնի դարձավ, որ ծախսերի իրական թիվը կազմում է 1 մլրդ եվրո:

Յուրօրինակ ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել 1969 թ. մարտի 2-ին, իսկ 1976 թ. հունվարից սկսվել է նրա առևտրային գործունեությունը: Սկզբում Concorde-ը թռչում էր Լոնդոնից մինչև Բահրեյն, Փարիզից՝ Ռիո դե Ժանեյրո: Իսկ մեկ տարի անց ԱՄՆ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում բացվեցին ճանապարհները դեպի Վաշինգթոն և Նյու Յորք:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է ֆինանսական բուրգի գործով դատավարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի տարածքում գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ’