’10 տարի առաջ այս օրը Բուդապեշտում սպանվեց Գուրգեն Մարգարյանը’

627

Տասը տարի առաջ այս օրը Բուդապեշտում իր ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Սաֆարովի հարվածից սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյսնը:

26-ամյա Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվեւմ ՆԱՏՕ-ի «ԳՈրծընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում: Վաղ առավոտյան նույն հյուրանոցում գտնվող ադրբեջանական սպա Ռամիլ Սաֆարովը նախօրոք գնած կացնով կացնահարեց Մարգարյանին:

Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտվեց` առնվազն 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Ադրբեջանական իշխանությունները, որոնք սպանության առաջին իսկ օրվանից փառաբանում էին Սաֆարովին ու նրա արարքը, հասան նրան, որ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին Ռամիլ Սաֆարովին: Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց Սաֆարովին եւ պետական պատօվների արժանացրեց:

Երեւանում Գուրգեն Մարգարյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրվեց 2013-ին Աջափնյակում` նրա հայրենի թաղամասում:   

Նախորդ հոդվածը‘Լիտվայի նախագահ. Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ-ն կոչ է անում համապատասխան կարգով ձեւակերպել ավտոմեքենաների առքուվաճառքը’