’10 ամենատարածված առասպելները մարդու մարմնի մասին’

2016

Ստորև ներկայացնում ենք 10 ամենատարածված առասպելները մարդու մարմնի մասին, որոնց առօրյա  կյանքում կարող ենք հաճախ հանդիպել՝ հավատալով դրանց բացարձակ ճշմարտացիությանը:

  1. « Լուսնոտներին պետք չէ արթնացնել, քանի որ հնարավոր է՝ դա խաթարի նրանց հոգեկան վիճակը»
    Իրականում դա մոլորություն է. ավելի մեծ վնաս կարող է առաջացնել դռան հարվածը, եթե չարթնացնեք մարդուն: Սակայն պետք է դա անել հանգստությամբ, որից հետո միայն օգնել նրան վերադառնալու անկողին:
  2. «Եթե թռնեք սառցե ջրի մեջ, ապա հնարավոր է, որ հիվանդանաք»
    Գոյություն չունի ոչ մի փաստ, որը կարողանա ապացուցել դա: Այո՛, վիրուսները հիմնականում տարածված են ձմռանը՝ ցածր խոնավության պայմաններում, սակայն հիվանդանալու հավանականությունը ավելի մեծ է փակ տարածությունում, որտեղ կա ավելի շատ մարդ: Այն միակ բանը, որը կարող է անել սառնությունը, դա օրգանիզմի դիմադրողականության նվազեցումն է այն վարակի հանդեպ, որը արդեն իսկ գոյություն ունի օրգանիզմում:
  3. «Մահվանից հետո մարդու եղունգները և մազերը դեռ որոշ ժամանակ շարունակում են աճել»
    Սա մոլորություն է. իրականում մահվանից հետո մարդու մարմինը ջրազրկվում է և սեղմվում, այդ իսկ պատճառով էլ  թվում է, թե եղունգներն ու մազերը երկարել են:
  4. «Նոր դուրս եկող մազերը կդառնան ավելի հաստ և մուգ, եթե կտրեք նրանց»
    Սա նույնպես մոլորություն է. կտրած մազերը ժամանակի ընթացքում նեղանում են, այդ իսկ պատճառով էլ թվում են ավելի բարակ, քան նոր երկարացրածները: Բացի այդ, մազերը արևի ճառագայթների պատճառով դառնում են ավելի վառ գույնի, որը նույնպես այնպիսի տպավորություն է ստեղծում, թե մազերը ավելի մուգ են դարձել:
  5. «Մազերի ճյուղավորվածությունը կարելի է բուժել շամպունի միջոցով»
    Ճյուղավորված մազերից հնարավոր չէ ազատվել որևէ կերպ. միակ միջոցը կտրելն է: Լավ շամպունը կարող է պաշտպանել մազերը, բայց ոչ ազատել նրանց ճղյուավորումից:
  6. «Տղամարդիկ մտածում են սեքսի մասին ամեն յոթ վայրկյանը մեկ»
    Եթե դա իրականություն լիներ, ապա հնարավոր չէր լինի կենտրոնանալ անհրաժեշտ բաների վրա՝ օրինակ աշխատանքի: Բարեբախտաբար, դա սուտ է, և  գիտնականները ապացուցել են բազմաթիվ անգամ, որ այդ համոզմունքը խիստ չափազանցված է:
  7. «Լեզվի տարբեր հատվածներ ունեն տարբեր համային զգայարաններ»
    Տասնամյակների ընթացքում քննարկվող գաղափարը,  ըստ որի, լեզվի տարբեր հատվածներ տարբեր ձևով են զգում քաղցրը, աղին, թթուն և կծուն, մերժվել է: Լեզվի յուրաքանչյուր հատված կարող է զգալ բոլոր համերը: Լեզվի քարտեզի մասին այս միտքը ծագել է Հարվարդի համալսարանի պրոֆեսորի գիտական աշխատանքի սխալ թարգմանության պատճառով:
  8. «Մարդը օգտագործում է իր ուղեղի միայն 10%-ը»
    1800 թվականին 10% ուղեղի մասին միտքը օգտագործել է գիտնական Վիլիամ Ջեյմսը, ում գաղափարը գողացել են՝ սխալ մեկնաբանելով, թե իբր ուղեղի մնացած 90%-ը ընդհանրապես չի օգտագործվում:
  9. «Շաքարավազը երեխաներին դարձնում է հիպերակտիվ»
    Սա միանշանակ սուտ է. անցկացվել է 12 մասշտաբային փորձ, որով ապացուցվել է, որ ոչ մի կապ չկա մանկական վարքագծի և շաքարի օգտագործման միջև: Հետազոտության ընթացքում անգամ այն երեխաները, ում համարում էին զգայուն շաքարավազի հանդեպ,  չցուցաբերեցին որևէ փոփոխություն պահելաձևի մեջ:
  10. «Մազագոյացություն կարող է առաջանալ կենդանիների հետ շփումից հետո»
    Մարդկանց մոտ մազագոյացությունները առաջանում են վիրուսի հետևանքով, որը ազդում է միայն մարդկանց վրա: Դրանք չեն կարող փոխանցվել կենդանիներից, առավել ևս՝ գորտերից:

Նախորդ հոդվածը‘Շռայլորեն արված նախընտրական քարոզչությունն ընդունելի չէ գերմանացիների համար’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն ու Սարգսյանը Սոչիում չեն հանդիպել. Մամուլ’