’10 խորհուրդ, որոնք օգտակար կլինեն նոր աշխատավայրում’

1822

Առաջին ամիսը նոր աշխատավայրում առանձնահատուկ է, որը կարող է որոշիչ լինել ձեր ապագայի համար: Հետևաբար, հետագա վարքագիծը անհրաժեշտ է ընտրել՝ ելնելով տվյալ ընկերության առանձնահատկություններից, աշխատակցի պարտականություններից և մի շարք այլ գործոններից: Այսպիսով, ստորև ձեզ ենք ներկայացնում որոշ ընդհանրական խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն թե՛ նորեկների և թե՛ գործատուների համար, ովքեր ցանկանում են օգնել նոր աշխատակիցներին հեշտ ընտելանալու ընդհանուր միջավայրին:

  1. Առաջին հերթին անհրաժեշտ է ծանոթանալ աշխատակազմի հետ, ինչի արդյունավետության համար կարելի է խնդրել ղեկավարին՝ անելու դա: Շատ կարևոր է նաև անձնական շփումը, որը կօգնի ինտեգրվել կոլեկտիվում և հեշտացնել մի շարք կարևոր խնդիրների լուծումը:
  2. Ուշադրություն դարձնել, թե ինչպիսին է մյուս աշխատակիցների շփումը միմյանց հետ, ինչպիսին է նրանց «մշակութային կոդը»՝ մասնավորապես, խոսքի, հագուստի ձևը, տեխնոլոգիաների օգտագործումը և այլն: Առաջին ամիսը անհրաժեշտ է դիտել և փորձել հարմարվել շրջակա միջավայրին:
  3. Ճաշել կոլեգաների հետ, չնայած ամենից հավանական է, որ հենց իրենք կհրավիրեն: Հակառակ դեպքում, հնարավոր է ուղղակի քաղաքավարի դիմել: Սա նույնպես շատ կարևոր պրոցես է, որը կօգնի ընկերանալ գործընկերների հետ և հնարավորություն կտա այնպիսի տեղեկություններ իմանալ կազմակերպության մասին, որոնք դժվար թե կհայտնի ընկերության ղեկավարը, կամ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը:
  4. Հասկանալ կազմակերպության ներսում որոշումներ ընդունելու կանոնակարգը. արդյո՞ք դրանք ընդունվում են միայն ղեկավարի կողմից, թե՞ դեմոկրատական սկզբունքներով: Սա հնարավորություն կտա հասկանալ, թե հնարավոր է արդո՞ք առաջ շարժվել սեփական նախաձեռնությամբ:
  5. Գնահատել սեփական ազատության աստիճանը: Այսինքն, հասկանալ, թե տվյալ կազմակերպության աշխատակիցների սեփական որոշում ընդունելու աստիճանը ինչքան է կազմում:
  6. Եթե որևէ բան սխալ կամ ոչ տրամաբանական է թվում տվյալ ընկերությունում,կարիք չկա սկզբում այդ մասին բարձրաձայնելու. նախապես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու՞ է այս կամ այն գործընթացը իրականացվում նշված ճանապարհով և թե ինչո՞ւ  է  տվյալ անձը զբաղեցնում այդ պաշտոնը:
  7. Իրականացնել սեփական PR արշավ. Անհրաժեշտ է մարդկանց բացատրել, թե ինչի համար եք դուք այդտեղ «հայտնվել» եւ ինչ ենք նախատեսում անել:
  8. Աշխատավայրում՝ ինչպես ընտանեկան հարաբերություններում. եթե առաջին ամսվա ընթացքում ամեն օր ձեր երկրորդ կեսին սուրճ մատուցեք անկողնում, ապա եթե մեկ անգամ դուք դա չանեք, ապա ձեզ կկասկածեն բոլոր մահացու մեղքերի մեջ:
  9. Պետք չէ բռունցք թափահարել առաջին իսկ օրերին: Եթե անգամ ինչ-որ մի բան ձեզ անտրամաբանական է թվում, կարիք չկա հընթացս փոխել խաղի կանոնները, որոնք ձեւավորվել են ձեր հայտնվելուց շատ առաջ: Փորձեք սկզբում հետախուզել իրավիճակը եւ հասկանալ, թե ինչու է այս կամ այն գործընթացը հենց այդպես ձեւավորված:
  10. Նույնը կարելի է ասել նաեւ հակառակ պարագայում. Մի փորձեք առաջին իսկ օրերին գործընկերների մոտ «լավ տղա»/«լավ աղջիկ» երեւալ: Հարկ չկա չարաշահել լավություններ անելու հարցում: Եթե դուք սկսեք բոլորին օգնել, ապա արդյունքը կարող է լինել այն, որ ի վերջո ձեր ուսերին կբարդեն ուրիշների աշխատանքը, որից հրաժարվել հետո շատ ավելի դժվար կլինի, քան՝ սկզբում:

Հիշեցնենք, որ փորձնական ժամանակահատված է անցնում ոչ միայն նորեկը, այլ նաև տվյալ ընկերությունը: Եթե առաջին շաբաթվա ընթացքում աշխատակիցը զգում է իրեն ոչ հարմարավետ, և կարծում է, որ կազմակերպության կանոնները և սկզբունքները չեն համապատասխպանում իր ձգտումներին և սովորություններին, ապա պետք չէ վատնել թե՛ սեփական և թե՛ ուրիշի ժամանակը:

Նախորդ հոդվածը‘Հունաստանի ՊՆ նախկին նախարարին մեղավոր ճանաչեցին փողերի լվացման և «ատկատների» համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը և ԱՄՆ-ն գոհ են Սիրիայի զինաթափման գործընթացից’