’10 տարի թաքնվելուց հետո կանադացի էկոահաբեկչուհին հանձնվել է ՀԴԲ-ին’

805

Կանադայի քաղաքացուհին, որը մեղադրվում էր ԱՄՆ տարածքում բնապահպանական ահաբեկչությամբ զբաղվելու համար և10 տարի գտնվում էր փախուստի մեջ, հանձնվել է ՀԴԲ-ին, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը: 39-ամյա Ռեբեկա Ջանեթ Ռուբինն անհասկանալի դրդապատճառներով ՀԴԲ-ի գործակալներին է հանձնվել նոյեմբերի 29-ին:

Ռուբինը «Ընտանիք» խմբավորման 13 անդամներից մեկն էր, որոնք կապված էին 1996-2001 թթ. ԱՄՆ արևմտյան հատվածում արտադրական մի շարք օբյեկտների վրա կատարված հարձակումների հետ:  Խմբավորման անդամները պնդում էին, թե իրենց թիրախ են դառնում միայն այն օբյեկտները, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին, օրինակ՝ նրանք հարձակվում էին մսի կոմբինատների, անտառտնտեսությունների վրա: Նրանց գործունեության հասցված վնասը գերազանցել է 40 միլիոն դոլարը:

 ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ «Ընտանիք» խմբավորման անդամներն էկոահաբեկչության ամենալայնածավալ ակցիաներն են անցկացրել ԱՄՆ-ի տարածքում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով ԱԺ-ն աշխատավարձից պահում է արել Հեռուստամարաթոնի համար’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մերժել է ՀՀԿ-ի նախագիծը’