10 տոննա հումանիտար բեռը հասել է Արցախ

329

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ, հասցվել է Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։
ԱՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ցուցաբերած աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։

Արցախի առողջապահության նախարարություն

Նախորդ հոդվածըՌուսաստանը պատրաստ է մարտնչել ԱՄՆ-ի հետ
Հաջորդ հոդվածըԱրցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները