‘ 10 օրվա ընթացքում արձանագրվել է բուտուլիզմի 4, ալկոհոլի չարաշահման 39 դեպք’

1045

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ից առ այսօր հանրապետության տարածքում բնակչության շրջանում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 5 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի, կարմիր պղպեղի, շուշանի, ծիծակի օգտագործման հետևանքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այլ սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել:

Արձանագրվել է նաև ալկոհոլի չարաշահման 39 դեպք, որից 11-ն ընթացել է թունավորման երևույթներով:

Բոլոր հիվանդները դուրս են գրվել լավացումով

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Դատարանի որոշումից հետո «Նապոլին» բարձրացավ 2-րդ տեղ’