‘10.000 անորակ վարտիք. քրգործ ՊՆ-ում’

1701

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10.000 անորակ վարտիք։

ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում  ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Նախորդ հոդվածը‘Պայքար brexit-ի համար. Բորիս Ջոնսոնն ընդդեմ Թերեզա Մեյի’
Հաջորդ հոդվածը‘Փոխհրաձգություն Սան Բեռնարդինոյում. 10 վիրավոր’