‘
Քիչ առաջ Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրի դիմաց մեկնարկել է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման բողոքի ակցիան:
Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՆԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, Հխ պատգամավոր Արամ Հակոբյանին, Հխ պատգամավոր Հովհաննես Ղազարյանին, շարժման անդամ Գևորգ Սաֆարյանին:
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Հիմնադիր խորհրդարանի անդամները ձերբակալվել են 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
‘