‘100 հազար հանդիսական հայտ է ներկայացրել ‘

866

Մոսկվայի «Սպարտակի» գրասենյակը հայտնում է, որ նոյեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակներում կայանալիք «Սպարտակ» — «Բարսելոնա» հանդիպմանը ներկա գտնվելու համար արդեն 100 հազար երկրպագու հայտ է ներկայացրել:

Հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, որ ներկայումս տեղավորում է 70 հազար հանդիսական: Վերջին անգամ նման աժիոտաժ եղել է 2000 թվականին, երբ ՉԼ խմբային մրցաշարի «Սպարտակ» — «Արսենալ» հանդիպումը հավաքեց 81 հազար հանդիսական, հայտնում է «Սպարտակի» գրասենակը:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Սաֆարովի դեպքը վատ ազդեցություն ունի բանակցային գործընթացի վրա’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. Չավին լավ մարզիչ կարող է դառնալ’